ՎԶԵԲ-ը 72 մլն դոլար վարկ կտա Հայաստանին
Կառավարության նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման եւ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Փոփոխություններ եւ լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության եւ Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
