WhatsApp-ը երկարաձգել է թարմացումը չընդունած օգտատերերին արգելափակելու ժամկետը
WhatsApp-ը երկարաձգել է թարմացումը չընդունած օգտատերերին արգելափակելու ժամկետը մինչեւ 2021 թվականի մայիսի 15-ը: WhatsApp-ը Facebook-ի դուստր ընկերությունն է եւ թարմացված կանոններում ասվում է, որ օգտատերերը պետք է սկսել կիսվել իրենց անձնական տվյալներով մայր ընկերության հետ, գրում է SM news-ը:
Սկսած մայիսի 15-ից՝ WhatsApp-ը կսկսի արգելափակել թարմացումը չընդունած օգտատերերին: Հաղորդվում է, որ այդ դեպքում օգտահաշիվները չեն հեռացվի, սակայն մարդիկ չեն կարողանա կարդալ եւ ուղարկել հաղորդագրություններ: Այդպիսի օգտատերերի մոտ մեսինջերը միայն կընդունի ծանուցումներ այնքան ժամանակ, մինչեւ նրանք չընդունեն առաջարկվող թարմացումները: