Խաչատուր Սուքիասյանը եկեղեցի կառուցելու փոխարեն ներդրումներ է անում տնտեսության մեջ
Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը եկեղեցի կառուցելու փոխարեն նախընտրում է տնտեսության մեջ ներդրումներ անել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարարը, որը Նոր Հաճնում մասնակցում էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման եւ օծման արարողությանը:
«Եթե դարերով հետ գնանք, մեր տնտեսությունը հզոր չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են: Մարդիկ են որոշում՝ իրենց միջոցներն ինչ ուղղությամբ տրամադրեն: Կլինեն մարդիկ, որոնք առաջին հերթին եկեղեցիներ կկառուցեն, կլինեն մարդիկ, որոնք կուզենան տնտեսության մեջ ներդրումներ անել: Ես նախընտրում եմ վերջինը»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
