Խանութի ցուցափեղկը հարձակվել է իր վրա և ինքն ընդամենը ինքնապաշտպանվել է
«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնակաը ջարդել է «շեֆի» դեմ մահափորձի գործով մեղադրյալներից մեկի որդուն պատկանող խանութի ցուցափեղկերը: Ոստիկանները նրան բերման են ենթարկել, բացատրություն վերցրել և ազատ արձակել;
Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդն, իհարկե, կարող էր բացատրություն տալ, որ խանութի ցուցափեղկը հարձակվել է իր վրա և ինքն ընդամենը ինքնապաշտպանվել է, կարող էր փաստորեն ապացուցել, որ ցուցափեղկը խարխլել է մեր պետականության հիմքերը և այլն, բայց նա ավելի ազնիվ է գտնվել և ասել է. «ջղայնացած եմ եղել՝ ջարդել եմ»: Եվ վերջ: Ու գնացել է տուն: Իսկ ավելի ուշ նույնիսկ փորձել է իր արարքը ներկայացնել որպես բացառիկ մարդասիրություն և հայտարարել է. «Պիտի մեկի գլուխը ջարդվեր, մի ապակի է ջարդվել, լավ չի՞ տենց»: Իհարկե լավ է: Եթե մարզպետի հարգարժան օգնականը օրվա որոշակի ժամերին անպայման պիտի ինչ-որ բան ջարդի՝ ապակին, իհարկե, նախընտրելի է: Այնպես որ՝ իսկապես որ մարդասիրության բացառիկ դրսևորման հետ գործ ունենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: