Խանութներում շաքարավազի գինը ավելանում է ժամ առ ժամ, թանկացումները համատարած են
Երեւանի խանութներում վերջին օրերին առաջին անհրաժեշտության ապրանքները ժամ առ ժամ թանկանում են, եւ առաջին հերթին՝ շաքարավազը: Երեւանի տարբեր խանութներում NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ շաքարավազի գինը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, օրվա ընթացքում միջինը երկու անգամ բարձրացել է:
«Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 420 դրամ, երեկոյան արդեն դարձել է 460 դրամ: Թանկացել են նաեւ հավկիթը՝ 7 դրամով, ձեթը՝ 30-40 դրամ, սուրճը 30- 50 դրամ, հացը՝ 10-20 դրամ։ Կտրուկ թանկացել են բրինձը, հնդկաձավարը եւ մյուս »,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը՝ բողոքելով, որ հիմա «ամենաէժան բանը մարդն է, որի գինը երբեք չի բարձրանում, այլ գնալով ընկնում է»:
Դրամի անկանխատեսելի արժեզրկման պայմաններում որոշ խանութներ սկսել են առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառել սահմանափակ քանակությամբ։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ որոշ խանութներումմի քանի կիլոգրամից ավելի շաքարավազ չեն վաճառում։
Որոշ մթերային խանութներ անգամ մտածում են առհասարակ գործունեությունը դադարեցնելու մասին։
մանրամասները` սկզբնաղբյուրում
