Ղարաբաղում փորձում են անցնել «ուժեղ նախագահ՝ առանց վարչապետ» մոդելին
«Առաջիկա օրերին ԼՂ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաթեթը կներկայացնի ԼՂ նախագահին:
Հիշեցնենք, որ վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Չնայած հանձնաժողովի անդամները խուսափում են մինչև ներկայանելը խոսել ԼՂ կառավարման համակարգի մասին, այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ փորձ է արվում անցնել «ուժեղ նախագահ՝ առանց վարչապետ» ամերիկյան մոդելին, սակայն անցումային դրույթ-ժամանակահատվածով, որի ընթացքում Բակո Սահակյանին իրավունք կվերապահվի պաշտոնավարել ևս մի քանի տարի՝ մինչև բուն սահմանադրությունը կյանքի կոչվի»,-գրում է «Հրապարակ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
