Ղարաբաղում ռազմական բախումների վերսկսման վտանգը գնալով մեծանում է. Կոզլարիչ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մտահոգություն է հայտնել, որ զինված հակամարտության վերսկսման վտանգը մեծանում է:
«Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնալով մեծանում է: Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից և իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար, կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Կոզլարիչը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում