Խարբերդի տներից մեկում երկու տղամարդու դի են գտել
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Խարբերդի տներից մեկում 2 տղամարդու դի կա։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայրում միջին տարիքի երկու տղամարդու դի են հայտնաբերել, մեկը՝ մահճակալին, մյուսը՝ հատակին։ Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել։
Shamshyan.com–ի տվյալով՝ մահացածներն են՝ 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։ Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել, մահացածները ալկոհոլի նկատմամբ հակում են ունեցել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։