Խառնվել են իրար հետ,Ջութակ ու թմբուկ
Խառնվել են իրար հետ,
Ջութակ ու թմբուկ,
Լույսը և մութը մի մարմին դարձան.
Սարդոստայնները մեր երազների՝
Աճյունն են սարդի...
Կարոտանքները աղավնափետուր
Մրուրներ ունեն...
Երանելի են խենթերը բոլոր..
Որ շա՜տ են խելոք...
Նրանց արևոտ ժպիտների մեջ՝
Միշտ կապրի սերը...
Երկնքի վրա՛ն.
Քո ասեղնագործ աստղերի վրա,
Կա՞ կնոջ անուն,
Ով, որ հավատի տաճար է դարձել,
Բայց միայնակ է գմբեթը կրում...
Եթե կա՝ այո,
Շտապել է պետք,
Կտանեմ այնտեղ սերմահատիկներ,
Նրանք ծաղկել են այս հողի վրա.
Ընդդեմ փշերի.
Օրհնանքը վրան՝
Հավատի նշխար,
Որ Երկիրը իմ,
Միշտ ինձ հետ լինի...
9 հունվարի, 2018 թ.