1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խաղատների արքան.Ինչպես խաղատների մենաշնորհը տրվեց Գագիկ Ծառուկյանին

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձյան՝ 2016 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմվել է Հայաստանի տարածքում լիցենզավորված խաղատների ցանկը: Դրանք են՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ եւ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ: «Օնիրա Քլաբ»-ն իր գործունեությունն իրականացնում է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում, Երևան-Աբովյան խճուղիում, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ-ն՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, «Սենատոր Սպորտ» ՍՊԸ-ն՝ նույնպես Ծաղկաձորում, իսկ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ-ն՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի` շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան պետական տուրքը Ծաղկաձոր քաղաքում կազմում է 150 000 000 ՀՀ դրամ, Սևան քաղաքում` 120 000 000 ՀՀ դրամ, Ջերմուկ քաղաքում` 80 000 000 ՀՀ դրամ, Մեղրի քաղաքում` 30 000 000 ՀՀ դրամ, այլ վայրում` 4 500 000 000ՀՀդրամ:

Վերը նշված ընկերություններից միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն է, որ լիցենզիա է ստացել այլ վայրում՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, իսկ ավելի պատկերավոր եթե ասենք՝ Երեւանի հարակից տարածքում, Աբովյան քաղաքի ճանապարհին:

Հիշեցնենք, 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում եւ «Զվարթնոց» օդանավակայանի ու «Երևան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում: Իսկ Երևանից դուրս գտնվող հարակից տարածքներում կարող են խաղատներ բացել և շահումով խաղեր կազմակերպել միայն այն գործարարները, ովքեր կներդնեն 40 մլրդ դրամ կամ մոտ 100 մլն դոլար և կունենան կառավարության աջակցությունը: Այս փոփոխությունը նշված օրենքում կատարվել է 2010թ. ապրիլին:

Որքան հարկ են վճարում խաղատները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) յուրաքանչյուր տարի եւ տվյալ տարվա եռամսյակներին հրապարակում է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը: Ամենաթարմը 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներն են: Ըստ այդմ՝ խաղատները հունվար-մարտ ամիսների խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել են հետեւյալ տեղերը՝

 

Ում է պատկանում «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանի տվյալների համաձայն՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ «Մուլտի գրուպ կոնցեռնը», Գագիկ Ծառուկյանը, Ջավահիր Ծառուկյանը (Գագիկ Ծառուկյանի կինը):

Ինչպես խաղատների մենաշնորհը տրվեց Գագիկ Ծառուկյանին

«Օնիրա Քլաբը» հիմնադրվել է 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, իսկ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ է կատարվել այս ընկերությունը գրանցելուց 8 ամիս առաջ: Օրենքը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ին: ՀՀ կառավարությունը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, որով հավանություն է տվել «Oնիրա Քլաբ» ՍՊԸ-ին ժամանցի եւ հանգստի կենտրոնի կառուցելուներդրումային ծրագրին: «Օնիրա Քլաբ»-ն իր մեջ ներառում է «Փարավոն» հանգստի եւ ժամանցի կենտրոնը, «Շանգրի լա» խաղատունը:

Այս ընկերությունն իր գործունեության ընդամենը 3 տարիների արդյունքում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Ինչպես վերը նշեցին՝ «Օնիրա Քլաբ»-ը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկի 19-րդ հորիզոնականում, առաջ անցնելով այնպիսի ընկերություներից ինչպիսիք են՝ «Ռոսնեֆթ Արմենիա»-ն, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, «ՎՏԲ Հայաստան բանկ»-ը, «Ամերիաբանկ»-ը:

Հ.Գ. Խաղատների մենաշնորհն այն բազում արհեստական մենաշնորհներից մեկն է, որը գոյություն ունի Հայաստանում: Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորովին վերջերս հայտարարել է, որ պայքար է սկսում մենաշնորհների դեմ: Հույս ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տրված այս մենաշնորհի մասին Հովիկ Աբրահամյանը չի մոռանա՝ հաշվի առնելով նաեւ խնամիական կապը:

armtimes.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan