Խաղաղություն չի լինի, քանի դեռ «Պուտինն ատրճանակով նստած է Ուկրաինայի հյուրասենյակում». The Guardian
«Այլևս երբե՛ք»,- գոռացին եվրոպացիներն Առաջին աշխարհամարտից հետո։ Այնուհետև դա կրկին տեղի ունեցավ։ «Այլևս երբե՛ք»,- գոռացին եվրոպացիները 1945 թվականից հետո, սակայն դա կրկին տեղի ունեցավ։ «Այլևս երբե՛ք»,- գոռացին եվրոպացիները 1995-ին Բոսնիայում իրադարձություններից հետո, սակայն դա կրկին տեղի ունեցավ։ Այս մասին գրում է Թիմոթի Գարթոն Էշը The Guardian-ի իր հոդվածում, որը վերնագրված է այսպես՝ «Խաղաղություն չի լինի, քանի դեռ Պուտինն ատրճանակով նստած է Ուկրաինայի հյուրասենյակում»։
ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 5400 մարդ է սպանվել, մոտ 13 հազար մարդ վիրավորվել է, իսկ 1.6 միլիոնը ստիպված է եղել լքել իր տունը։ Ռուսաստանը պաշտոնապես բռնակցել է Ղրիմը՝ հարևան ինքնիշխանության պետության մասը։
Դա տեղի է ունենում երկրում, որի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, հանդիսավոր կերպով 1994 թվականին Բուդապեշտի հուշագիրը ստորագրելով, ստանձնել էին պաշտպանել՝ նրա կողմից միջուկային զենքից հրաժարվելու դիմաց։
Հոդվածագիրը մեջբերում է հայտնի ամերիկացի ռեալիստ Ջոն Միրշայմերի խոսքերը, ում կարծիքով՝ Արևմուտքը պետք է ձգտի նրան, որպեսզի Ուկրաինան դարձնի չեզոք բուֆերային պետություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի իջև։ Դա պետք է նման լինի սառը պատերազմի ժամանակ Ավստրիայի կարգավիճակին։ Եվ Արևմուտքը պետք է հստակ ցույց տա, որ չի դիտարկում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։
