Խաղողի և դեղձի մթերման ծավալներն աճել են
Խաղողի և դեղձի մթերման ծավալներն աճել են: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ մթերվել է 161 300 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 108.718 տոննայի դիմաց:
Երեկվա դրությամբ մթերվել է 2 516 տոննա դեղձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 341 տոննայի դիմաց:
