Խայտառակ դեպք բանկում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Լոռու մարզի Աթան գյուղի բնակիչներից Մարինե Պարանյանը 2012 թվականին «Կոնվերս» բանկում ավանդ է ներդնում։ Խոսքը Վանաձոր քաղաքի համանուն բանկի Լոռու մասնաճյուղի մասին է։ Սկզբում քաղաքացին ներդնում է 1 միլիոն 450 հազար ՀՀ դրամի չափով գումար։ Մի օր Պարանյանին գումար է պետք գալիս, և նա գնում է բանկ՝ իր իսկ գումարից որոշ մաս հանելու նպատակով։ Քաղաքացին հարցնում է, թե ինչքա՞ն տոկոս է եկել իր գումարի վրա, որպեսզի հաշվարկ անի և պարզի հանվելիք գումարի չափը, սակայն բանկի վարկային բաժնի մասնագետը նրան փոխանցում է «Դուք չեք կարող ձեր ավանդից գումար հանել, որովհետև ձեր ավանդի վրա վարկ կա ձևակերպված»։ Բանկի կառավարիչն այդ ժամանակ Հայկ Մազմանյանն էր, և հենց նրան էդիմում է քաղաքացին՝ պարզարանում ստանալու նպատակով։ Մազմանյանը տիկնոջը հանգստացնում Է, թե երկու օրվա մեջ այո հարցը կկարգավորեմ։ Երկու օր հետո տիկին Մարինեն դարձյալ այցելում է րանկ և հայտնաբերում է, որ վարկը մարվել է։ «Ես վարկ չեմ վերցրել, բնականաբար, վարկի մարում Էլ չեմ տվել», «Չի»–ի հետ զրույցում՝ որպես նախաբան ասաց Պարանյանը՝ ներկայացնելով պատմությունը, թե ինչպես է նա կորցրել իր 10 միլիոն ՀՀ գրամի չափով ավանդը»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում
