Ղազախստանի Կարագանդայի շրջանում 128 մարդ է ձերբակալվել
Ղազախստանի Կարագանդայի շրջանում արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում բերման է ենթարկվել 128 մարդ, հայտնել են ոստիկանության վարչությունից։
«Արտակարգ դրության հայտարարման ընթացքում բերման է ենթարկվել 128 մարդ»,- ասվում է Կարագանդայի շրջանի ոստիկանության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը խախտելու հոդվածով բացահայտվել է 86 խախտում։ Բացի այդ՝ հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները առգրավել են երեք գրանցված որսորդական հրացան և օդամղիչ ատրճանակ: