Ղազախստանում կործանվել Է Ան-2 ինքնաթիռը
Դաշտերի մշակումն իրականացնող Ան-2 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ղազախական Կիզիլորդա քաղաքից ոչ հեռու։ Օդանավում եղել են երկու օդաչուներ, նրանք ողջ են։ Այս մասին կիրակի հայտնել Է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։, փոխանցում է ՏԱՍՍ-ը
«Հուլիսի 4-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Կիզիլորդի քաղաքի Կարաուլտոբե գյուղից 12 կմ հեռավորության վրա բրնձի դաշտերի մշակման ժամանակ ընկել Է Ան-2 ինքնաթիռը։ Թռիչքից հետո մի քանի կիլոմետր անցնելուց հետո տեխնիկական անսարքությունների պատճառով, հարկադիր վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է դաշտում։ Օդանավում եղել են երկու օդաչուներ՝ 1954 եւ 1967 թվականներին ծնված։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ օդաչուների վիճակը գնահատվում է բավարար։ Ան-2 ինքնաթիռը պատկանում է «Իլիսա» ՍՊԸ-ին։
Բաց աղբյուրների տվյալներով՝ Ղազախստանում շահագործվում է 290 Ան-2 ինքնաթիռ։
