ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԵՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՒ ԶՈՀՎԵԼ
Ուկրաինայի Զինված ուժերը հրթիռակոծել են Խերսոնի շրջանի Զաբարինո գյուղը, որտեղ ամենաբարդ իրավիճակն է ռազմական հատուկ գործողության գոտում։
Այս մասին URA.RU-ի թղթակցին հայտնել են մարզի արտակարգ իրավիճակների ծառայությունում։
«Ժամը 07:00-ին Գոլոպրիստանսկի շրջանի Զաբարինո գյուղի բնակելի թաղամասերը հրթիռակոծվել են երկու «HIMARS» հրթիռներից»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Շրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրթիռակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
