Խմած է եղել, եկել է Հայաստան՝ ընկերոջը տեսնելու. ինչու է ադրբեջանցին հատել հայ-վրացական սահմանը
Հայ-վրացական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի Թուրգայ Միքայիլովը պնդում է, որ սահմանն անցնելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության փուլում Միքայիլովի փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
«Միքայիլովը ցուցմունք է տվել, որ ինքը հարբած է եղել, չի գիտակցել՝ ինչ է անում, եւ որոշել է գալ Հայաստան՝ տեսակցելու իր ծանոթներից մեկին, որի հետ Ռուսաստանի Դաշնությունում միասին աշխատել են»,- ասաց Թամարա Բաղդասարյանը:
Մանրամասները՝news.am-ում