«Խնամիական կապերը իրենց դրոշմը դնում են ԲՀԿ գործողությունների վրա»
1in.am-ը գրում է.Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այն նույն իրավիճակում է, որում հայտնվել էր 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Ըստ քաղաքագետի՝ Ր. Հովհաննիսյանն այսօր փորձում է վերագտնել իրեն՝ որպես ընդդիմոթւյան առաջնորդ. «Նա այդ դերը ստանձնել էր 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ոչ իշխանական ուժերը հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, թեկնածուներ չառաջադրեցին, միաժամանակ չբոյկոտեցին ընտրությունները: Ճիշտ այնպես, ինչպես հիմա: Այն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ գնաց պայքարի ճանապարհով, թեկնածություն առաջադրեց, մասնակցեց ընտրություններին»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետի խոսքերով՝ հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն անուղղակի կերպով հայտարարում է, որ մտադիր չէ նահանաջել Ազատության հրապարակից և ամփոփել սեփական գործունությունը գրասենյակային պայմաններում. «Մտադիր է շարունակել հրապարակային ընդդիմախոսությունը իշխանությանը և սեփական ուժերով հասնել հաղթնակի, այսինքն՝ նույն իրավիճակն է, ինչ տեղի ունեցավ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ: Բոլորը սպասում էին, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի՝ նույնիսկ ԲՀԿ-Ն մարզերում հանդիպումներ էր ունենում կուսակիցների հետ, քննարկումներ էին գնում, հիմնական ֆավորիտներն էլ Ծառուկյանն ու Վարդան Օսկանյանն էին: Իսկ վերջին պահին՝ ինչ-ինչ պատճառներով ԲՀԿ-ն հրաժարվեց մասնակցությունից: ՀԱԿ-ն էլ, որ սպասում էր ձայնակցել այդ որոշմանը, հենց այդպես էլ վարվեց:
մանրամասները` սկզբնաղբյուրում
