«Խնդիր էր դրվել՝ ինձ 2 ամսով մեկուսացնել»․ Վանեցյան
Կարծում եմ՝ առաջիկայում հասնելու ենք մեր այն պահանջին, որ Ն․ Փաշինյանը պետք է գնա, քանի որ նա ձախողել է բոլոր ուղղություններով»,- այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Իմ՝ աշխատանքից դուրս գալուց հետո, իշխանությունները լծվեցին ինձ մեկուսացնելու գործին՝ շինծու գործեր, մեղադրանքներ։ Որևէ փաստ չհաստատվեց։ Ինչ վերաբերում է վերջին լուրին, այո, խնդիր էր դրել, որ ինձ ինչ-որ մի կերպ մեկուսացնեին, գոնե երկու ամսով, ինչ-որ մի շինծու գործով։ Երկար քննարկումներ են եղել, հասկացել են, որ չեն կարող օրինական մեղադրանք ներկայացնել ու այդ գաղափարից կարծես թե այս փուլում հետ են կանգնել, բայց դա ժամանակի հարց է․ այս իշխանությունից ամեն ինչ սպանելի է»,- հավելեց Վանեցյանը։