Խնդիրներ ուներ խցակիցների հետ.Analitik.am-ի տնօրենին այլ խուց են տեղափոխել
NEWS.am-ի փոխանցմամբ շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին, որը գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, տեղափոխել են այլ խուց։Կայքի հետ զրույցում նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանը նշեց, որ Անի Հովհաննիսյանը ցանկացել է այլ խուց տեղափոխվել, քանի որ խնդիրներ է ունեցել խցակիցների հետ՝ նրա հետ նույն խցում են գտնվել մարդասպանության հոդվածով դատապարտվածները։
«Բացի այդ նա նաեւ ալերգիկ խնդիրներ ունի եւ այդ առումով նույնպես չէր կարող մնալ այդ խցում։ Մենք օրեր առաջ դիմում էինք ներկայացրել, որ ցանկանում ենք՝ նրան այլ խուց տեղափոխեն, եւ այսօր տեղափոխել են»,-ասաց Սուսաննա Սարգսյանը։
