Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Արշակունյաց պողոտայով տեղաշարժվող ՊՆՇ մեքենաները կարող են որևէ դերակատարություն ունենալ Երևանի կենտրոնում տեղի ունեցող ցույցերին:
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր».-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
