Խնդրում եմ Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին, վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը
Հարգելի Երևանի քաղաքապետարան:
Խնդրում եմ ձեզ, սահմանային գյուղերի հարցով մտահոգված բոլոր սահմանային գյուղերի բնակիչներին, ով գրանցված էր այդ գյուղերում, բայց այժմ բնակվում է Երևանում, Էրեբունի-Երևան տոնակատարության բյուջեի հաշվին, վերադարձնել իրենց հայրենի բնակավայրերը , տեղում իրենց մտահոգությունը ապացուցելու համար:
Սահմանային գյուղերում չգրանցված, բայց սահմանային գյուղերի ճակատագրով, Էրեբունի-Երևան տոնակատարությանն ընդառաջ միշտ մտահոգվողներին, նույնպես տոնակատարության բյուջեի հաշվին վերաբնակեցնել սահմանային գյուղերում, իրենց ապահովելով համապատասխան կացարանով և շարժական գույքով:
Ընդմիշտ Ձեր' Զառա Արամյան