Խոջալուում Նարեկին ճնշել են, բռնությունների ենթարկել. մանրամասներ` զինծառայողի մահվան դեպքի մասին
Yerkir.am-ը գրում է.
Կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, մահացու հրազենային վիրավորում ստացած19-ամյա Նարեկ Փաթաթանյանինինքնասպանության են հասցրել: Մասնավորապես, նախքան դեպքի օրը ծառայակիցները Նարեկից շորթում են կատարել, ճնշել, նրա նկատմամբ բռնություն գործադրել:
Կայքի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ մահվան փաստով հարուցված քրգործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյուքնում բացահայտվել են նախկինում նրա նկատմամբ կիրառված բռնութունների տարբեր դրսևորումներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 6 անձի մեղադրանքներ են առաջադրվել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
