«Խոպանչիների» մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Այսօր` մայիսի 6-ին, Աժ պատգամավորները ձայների կողմ-65, դեմ-16, ձեռնպահ-21 հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և շահութահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նշենք, որ նախագծով նախատեսվում է 13 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ սահմանել այն աշխատողների նկատմամբ, ովքեր իրենց գործատուների հետ կնքած աշխատանքային պայմանագրերով աշխատելու են բացառապես Հայաստանից դուրս: Վերոնշյալը շինարարական աշխատանքներին է վերաբերում:
Հավելենք, որ օրենքի նախագծին դեմ քվերակեցին ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»:
