Խորենացի փողոցի չստացված "Ժաննա դ'Արկը"
Այս "քուրոն",որին ցուցարարները "խոսեցնում" էին,երեկվա սադրիչներից էր...Տեսնե՞ս այս լյումպենացված անգրագետի վրա ո՞վ է հույսը դրել և ուղարկել Խորենացի փողոց...Երեք օր է Խորենացի փողոցում հայտնվում են անհայտ ծագումնաբանությամբ "ցուցարարներ",որոնց գլխավոր նպատակ է ուղղակիորեն խայտառակել նրանց՝ ում եկել են պաշտպանելու...Երկու օր առաջ "կայֆի" տակ գտնվող մի եռյակ էր հայտնվել,որոնք մի լավ PR եղան...Երեկ այս "Ժաննա դ'Արկն" էր հայտնվել իր սադրանքներով,որի արդյունքը եղավ այն,ինչի մասին բոլորը գիտեն...Իսկ այսօր էլ կրկին ունկնդրեցինք սույն օրիորդի մտքի անհոդաբաշխ գոհարները...
Իմ կարծիքով սա այնպես է անելու,որ ժողովուրդը երնեկ տա լֆիկա-նեմեցա-թոխմախա-լիսկայա համակարգին...Մի նորմալ մարդ չկա՞ գա ելույթ ունենա ու ցույցի կազմակերպչական մասն իր վրա վերցնի..
Սա արդեն խեղկատակության է նմանվում...Ամո՛թ է...Այս ՔՈՒՐՈՆ է մեր ապագան...
Հ.Գ.Ամենակարևորը,դրա ձեռքը էլ բարձրախոս չտաք...