Խորենացիի դեպքերով ՓՊ-ն նիստ է հրավիրում
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրում է Հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ: Նիստի ժամանակ կքննարկեն վերջին օրերին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքների բերման ենթարկված մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբանների մասնագիտական գործունեությանը ՀՀ ոստիկանության կողմից խոչընդոտելու դեպքերը: Հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր` 22.07.2016թ. ժամը 18:15-ին ՀՀ փաստաբանների պաշատի շենքում:
