Խորհրդարանի կայքէջում դեռ ոչ բոլոր պատգամավորների կենսագրական տվյալներն են տեղադրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
Թեպետ մոտ մեկ ամիս է, ինչ մեկնարկել են նոր գումարման ԱԺ աշխատանքները, սակայն խորհրդարանի կայքէջում ոչ բոլոր պատգամավորների կենսագրական տվյալներն են տեղադրվել, նույնիսկ այնպիսիների, որոնք ողջ կյանքում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, եւ պատրաստի տեքստեր կան, որոնց մեջ պետք էր ընդամենը ավելացնել ԱԺ պատգամավոր դառնալու տողը՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիք Ցոլակյանի, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի, ինչպես նաեւ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի, Վահան Հարությունյանի, Անդրանիկ Կարապետյանի, Արման Սաղաթելյանի։
