1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խորհրդավոր միլիարդը ներիշխանական սխոդկայում

Lragir.am-ը գրում է .

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխարհի հայությանը կոչ է արել բանկային հաշիվներ բացել Հայաստանում՝ 1000 դոլարանոց: Եթե 1 միլիոն հայ նման հաշիվ բացի, կստացվի 1 միլիարդ դոլար: Ըստ մտահղացման, այս փողը կաշխուժացնի թե բանկային համակարգը, թե տնտեսությունը:
Սակայն, դատելով հայկական իշխանական համակարգի բնույթից ու մոտիվացիայից, այս առաջարկը ձեռք է բերում լիովին այլ իմաստ: Ընդ որում, կան մի շարք հանգամանքներ, որոնց մասին արժե խոսել:
Հայաստանի տնտեսա-քաղաքական համակարգը քվոտաների ու պայմանավորվածությունների դաշտ տեղափոխելուց ու քրեական օլիգարխիայի ձեւավորումից հետո համակարգը գործում էր հետեւյալ տրամաբանությամբ՝ շահույթը բաշխվում էր իր ներսում, իսկ ծախսերը մնում էին բնակչության վրա: Այս մեխանիզմն անխափան գործեց մոտ 15 տարի, արտաքին տնտեսա-քաղաքական բարենպաստ կոնյունկտուրայի, արտաքին ֆինանսական ներարկումների ու տրանսֆերտների շնորհիվ: Դա թույլ էր տալիս պահպանել ներհամակարգային հավասարակշռությունն ու բաշխման «արդարությունը»:
Սակայն, վերջին մեկ տարում այս մեխանիզմը փաստացի խափանվեց: Դա կապված էր թե եվրասիական «ընտրության», թե Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման հետ, որի արդյունքում քրեա-օլիգարխիան լիովին վերցրեց կառավարությունը: Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդանում էր, որը սկսում էր հարվածել համակարգի շահույթներին:
Հովիկ Աբրահամյանը, որը հեղաշրջման արդյունքում դարձել էր վարչապետ, փորձեց նոր պայմանավորվածության բերել համակարգը, հայտարարելով «արդարության» սկզբունքը եւ շահույթները պահպանելու անհրաժեշտության մասին: Նա փորձեց ծախսերի մի մասը տեղափոխել համակարգի վրա, քանի որ արտաքին կոնյունկտուրան փոխվել էր՝ ֆինանսական ներարկումները գրեթե ավարտվել են, իսկ բնակչությունն այլեւս ի վիճակի չէ հոգալ «ծախսերը»:
Սակայն, «արդարության» նրա կոչերը լայն արձագանք չեն գտել, ոչ ոք չի պատրաստվում կամավոր «մուծվել»: Սկսել են փնտրել «կռայնիներ», ինչն ավելի է սրել իրավիճակը:
Բայց համակարգի սրբության-սրբոցը՝ շահույթները, պետք է ապահովել, պետք է գտնել միլիարդը: Այս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին հեռացնելուց հետո հայտարարեց թաքցրած միլիարդների մասին: Ենթադրվում էր, որ Հովիկ Աբրահամյանին ցույց էին տալիս «աղբյուրը»: Սակայն, երեւում է այստեղ էլ խնդիրներ են առաջացել՝ Հովիկ Աբրահամյանը հո չէ՞ր կտրելու իր խնամուց ու իր թոռներից:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ շտապ փող է պետք՝ սեփական փողերը փրկելու համար: Սպառելով արտաքին բոլոր հնարավոր միջոցներն ու հաստատությունները, Հայաստանի քրեա-օլիգարխիկ համակարգը հայացքը հառել է հայությանը: Այսինքն, փորձ է արվում երանելի միլիարդը հավաքել հայությունից, սեփական միլիարդները փրկելու համար:
Ինքնին, այդ կոչը լավ գաղափար է եւ իսկապես կարող է հայությանը մասնակից դարձնել սեփական երկրի զարգացման գործին: Սակայն ազգային նման համերաշխությունը կարող է գործել միայն այն դեպքում, երբ իշխանությունը վստահություն է վայելում, երբ մարդիկ վստահ են, որ իրենց փողը գնում է ոչ թե քրեական օլիգարխիայի շահույթներն ու դիրքերը պահպանելուն, այլ պետության զարգացմանը:
Ավելորդ է ասել, որ նման բան Հայաստանում չկա: Բոլորը հասկացել են, թե ինչ է կատարվում, եւ ոչ ոք չի պատրաստվում կերակրել հայկական քրեա-օլիգարխիկ համակարգին: Այս համակարգը վերջին տասնամյակում Հայաստանից հանել է 7,5 միլիարդ դոլար՝ ասվում է միջազգային ֆինանսական կառույցների զեկույցներում: Երեւում է հերթական միլիարդը հանելու հարցում դժվարություն է առաջացել:
Ի դեպ, հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք՝ միլիարդ թիվն ինքնին: Կարելի է հիշել, որ ժամանակին իշխանությունը Հովիկ Աբրահամյանին ինչ որ նախագծերով ուղարկում էր Իրան ու Չինաստան՝ մեկ միլիարդ «ներդրումների» առաջարկով: Արդյոք դա ինչ որ մեկի «վերջնահաշվարկն» էր, որը մինչ օրս չի հաջողվել վճարել:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan