Խորը հոգեկան և ֆիզիկական ցավի ժամանակ եմ արել՝ ոչ ադեկվատ վիճակում. Սեպուհ Ապիկյանը զղջում է
Դերասան Սեպուհ Ապիկյանը, ով անցյալ տարի մայիսի 23-ին դստեր հետ միասին մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել, Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է, ինչ կրկին մոտոցիկլետ է վարում. «Ոչ մի վախ կամ նման ոչ մի զգացողություն չեմ ունեցել, որը կխանգարեր կրկին նստել մոտոցիկլետի ղեկին, դա մի պատահար էր, որ կարող էր տեղի ունենալ նաև մեքենայով: Առհասարակ, երիտասարդների համար է, որ մոտոցիկլետը ճոխություն է, բայց ես դուրս եմ եկել այդ տարիքից, ինձ համար մոտոցեկլետը սիրելի և հարմար փոխադրամիջոց է»,- պատմեց դերասանը:
Սեպուհ Ապիկյանը նշեց, որ վթարից հետո դեռևս բուժման փուլում է. «Եթե տոկոսային հարաբերականությամբ գնահատեմ առողջական վիճակս, կասեմ, որ մոտավորապես 70 տոկոսով եմ առողջ այս պահին, դեռևս կազդուրվում եմ, Աստված առաջ, հուսամ, ամբողջությամբ կառողջանամ»,- նշեց նա:
Սեպուհ Ապիկյանը պատմեց, որ արդեն առաջարկներ ունի. «Նոր նախագծերից արդեն հրավերներ եմ ստացել, որոնք դեռևս քննարկման փուլում են, դեռ ոչ մի բան պարզ չէ: Միայն կարող եմ ասել, որ առաջարկները վերաբերվում են գեղարվեստական ֆիլմին և հեռուստատեսային նախագծին: Բայց, բացի հեռուստատեսային առաջարկներից, շարունակում եմ աշխատել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում»,- պատմեց դերասանը:
մանրամասները` life.panorama.am-ում: