Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդը և 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում Ողջաբերդ և Ձորաղբյուր գյուղեր տանող ճանապարհների խաչմերուկում, «Զոնտիկներ» կոչվող տեղամասի հարևանությամբ Ողջաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Արա Փոթոյանը իր վարած Վազ 2101 մակնիշի 41 DO 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ, 66-ամյա Ալբերտ Զադոյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 UR 063 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
