Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելի հարևանությամբ
հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վանիկ Հակոբյանի վարած Samand մակնիշի 35 DN 801 համարանիշի և Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արշալույս Արարատյանի վարած BMW մակնիշի 77 RP 757 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կյաքում:
