Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Nissan մակնիշի 89 DD 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում :
