Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 4-ն ընտանիքի անդամներ են. Shamshyan.com
Հունվարի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 MF 946 համարանիշի և 21-ամյա Էրիկ Ասատրյանի վարած ВАЗ 2121 4 մակնիշի 35 XA 825 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Է. Ասատրյանը, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչներ, 31-ամյա Արմինե Միսակյանը, 42-ամյա Արտյոմ Միսակյանը, 5-ամյա Արեգ Միսակյանը, 9-ամյա Արփի Միսակյանը և 36-ամյա Արմեն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ`վիրավորներից չորսն ընտանիքի անդամներ են: