Խոշոր բիզնեսում հաշվետվության խախտումներ ենք կասկածում. Արմեն Ալավերդյան
Shabat.am-ը գրում է. Նոյեմբերի 4-ին Հայաստանի Խորհրդարանում Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ասել է, որ կասկածներ կան, որ խոշոր բիզնեսը հաշվետվության մեջ գրանցում է կեղծ կորուստ, որպեսզի շահութահարկ չվճարի: Նա նաև նշել է, որ, 2013թ.-ի արդյունքների համաձայն, հանրապետության ձեռնարկությունների տրամադրած հաշվետվություններում ընդհանուր կորուստը կազմել է 350 մլրդ դրամ(851 մլն դոլար՝ խմբ.), որից 260-ը բաժին է հասնում ԱԱՀ վճարողներին, այսինքն միջին եւ խոշոր բիզնեսին:
Բիզնեսի ձգտումը՝ չգրանցել շահույթը, կապված է այն հանգամանքի հետ, որ 2014թ.-ի հունվարից Հայաստանում չեղյալ է հայտարարվել նվազագույն կանխավճարի պահանջը շահույթի հարկի 1 տոկոսի չափով: Այդ կերպ, շահութահարկ չեն վճարում այն ընկերությունները, որոնք «բացասական» նշանով են աշխատում: Ուստի, չի բացառվում, որ մի շարք ընկերություններ փորձում են այս կամ այն կերպ իրենց կորուստ վերագրել: Այստեղ հարկավոր են հավելյալ ստուգումներ, հավելել է Ալավերդյանը:
Արմեն Ալավերդյանը ասել է, որ 2014թ.-ին շահութահարկի կանխավճարի չեղյալ հայտարարման հետեւանքով բյուջեն կկորցնի մոտ 13 մլրդ դրամ (մոտ 32 մլն դոլար՝ խմբ.): «Պետությունը գնացել է այդ քայլին՝ բիզնեսի շահերից ելնելով, այլ ոչ թե չարաշահման համար»,- ընդգծել է փոխնախարարը:
