Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց.armtimes.com
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը,սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների այլ հարցերին, արագ նստել է մեքենան ու հեռացել:
Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Առաջադրված մեղադրանքում Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին: ՀՔԾ-ն մինչեւ այսօր գաղտնի էր պահում, թե ինչ կասկածանք է խոշոր գործարարին առաջադրված: Նրա պաշտպանները գործում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում: