Խոշոր հրդեհ Երեւանում. մեկնել է 5 մարտական հաշվարկ. Հայտարարվել է բարդության «ԲԻՍ 1» աստիճան
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում:
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ եւ «ԱԲԿ» պետական ոչ առեւտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 եւ թիվ 12 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին:
Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), եւ թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ):
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: