ԽՈՍՔՍ ՀՂՈՒՄ ԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Քանի որ իմ հիմնական աշխատանքից զատ, այն է մանկավարժությունը, օրս անցնում է նաև հիվանդների, անապահովների, հաշմանդամների, զոհված տղաների ընտանիքերի, զինծառայողների, լքված ծերերի խնդիրների կարգավորմամբ, նշանակում է այս բոլոր ոլորտներն ունեն թերացումներ, որ մարդիկ փնտրում են այլ ճանապարհներ իրենց խնդիրենրին հետևողական լինելու և այն կարգավորելու համար:
Մի կարևոր առաջարկ էլ ունեմ առողջապահության ոլորտում, որովհետև իրար հետևից կարիք եղավ հիվանդ ծերերին տանել հիվանդանոց և պարզվեց, եթե նրաք ոչմեկ չունեն, հիվանդանոցում նրանց ոչ ուշադրություն դարձնող կա, ոչ կերակուր տանող կա և ոչ էլ խնամող: Նրանց թիվը մեծ է. ես ոչ ֆինանսապես և ոչ էլ ֆիզիկապես չեմ կարող հասցնել լինել բոլորի կողքին, քանզի ընդամենը մանկավարժ եմ: Հետևաբար կառավարությունը պետք է ընդունի մի ծրագիր, որ իր մեջ պետք է ներառի այնխնդիրները, թե ինչպես պետք է կարգավորվի, միայնակ անկարող ծերունիների խնամքը հիվանդաանոցներում: Ինչպես ասում են, փթած սովետի ժամանակ այդ խնդիրը չկար՝ հիվանդանոցում և կերակրում էին և խնամում:Նշանակում է մեր այս կողմը բացակայում է, պետք է անպայման այս հարցը կարգավորվի կառավարության կողմից, թե որ ոլորտին պետք է դա տրվի սոց թե առողջապահական կորոշեն իրենք:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ