Խոսրով Հարությունյանը «բմբլահան արեց» Պետրոս Ղազարյանին
Հենց նոր «Կենտրոնով» կրկնում էին Պետոյի երեկվա հաղորդումը: Ո՞նց եմ երեկ բաց թողել: Խոսրով Հարությունյանը մի այլ կարգի բմբլահան էր անում Պետոյին ու ստիպված էր մեղմի մեջ արձանագրել՝ «Դու սխալ ես գիտակցում»:
Իսկ Պետոն ոչ միայն չէր գիտակցում, այլ ինչքան ուժ ուներ՝ չէր հասկանում: Էտպես էլ չհասկացավ՝ ի՞նչ ա ընտրությունը, ի՞նչ ա իշխանությունը, ի՞նչ ա լեգիտիմությունն ու կարևորը՝ ո՞նց կարա նույն կուսակցությունը լինի մեծամասնություն պառլամենտում ու ձևավորի կառավարություն: Երբ Խոսրով Հարությունյանը բացատրեց, որ ամբողջ աշխարհում է այպես, Պետրոսի միակ հակափաստարկը մեկն էր՝ բայց չէ՞որ մեր իրականությունը տարբերվում է:
Բայց հաղորդման ապոգեյն այլ տեղ էր. Խոսրովն ասեց՝ մի հատ կարա՞ն էտ եռյակենք ասեն, թե ո՞րն ա նոր որակի իշխանությունը, մի հատ հլա թող ասեն՝ տեսնենք իրանք էտ որակներին համապատասխանո՞ւմ են: Կայֆն էն էր, որ Խոսրովն հատ-հատ ասում էր, թե ընդդիմությունն ինչ պիտի անի, որ մի թեթև քաղաքական կապիտալ վաստակի, իսկ Պետոն բեսեդկի զրույցից չէր բարձրանում, որ գոնե էտքանը հասկանա:
Մի խոսքով՝ Պետոն իրա անտաղանդության շնորհիվ կարողացավ այնպես անել, որ ԲՀԿ-ի ղեկավարի խոցելի կողմերի մասին ակնարկներ հնչեն հենց ԲՀԿ-ի ղեկավարին պատկանող եթերից:
Հա մեկ էլ՝ Պետոն խոսքի մեջ ասեց, որ 10 տարի առաջ ավելի լավ էինք ապրում: Մնում ա ենթադրել, թե ապրել ասելով Պետոն ինչ ա հասկանում՝ կուշտ փորով հաց ուտելը, թե այֆոն բռնելը )))
Վերջում Խոսրով Հարությունյանը տեսավ, որ դիմացը պատ ա ու ոչ մի բան չի հասկանում ու ստիպված արձանագրեց այդ փստը, բայց մեղմ ձևակերպեց՝ «մենք իրար չենք հասկանում»:
Էդգար Խաչատրյան-ի ֆեյսբուքյան էջից
