Խփում ենք թուրքին ախպերս ու ես. թուրքական մամուլի անդրադարձը` Սևակ Ամրոյանի երգին (Video)
Նոյեմբերի 23-ին Կրեմլում կայանալիք «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Թուրքական Haberler կայքը մասնավորապես արձագանքել է համացանցային քվեարկության և ժյուրիի ձայների արդյունքում եզրափակչում հայտնված հայազգի հայտնի երգիչ Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես » երգին:
«Հայ երգիչի «խփում ենք թուրքին ախպերս ու ես» երգը հայտվել է եզրափակչում» վերնագրված լուրի մեջ, կայքը յուրահատուկ կերպով քննադատել է երգը, պնդելով, որ «այն թուրքերի նկատմամբ ատելություն է պարունակում» :
Ըստ կայքի` Սևակ Ամրոյանի «Ախպերս ու ես »-ը քննադատության է արժանացել նաև «Ակօս» թերթի կողմից: Թերթում հրապարակված հոդվածում Լորա Սարըն գրել է. «Շատ հետաքրքրական է, թե ինչպես է այս երգը տեղ գտել նման մրցույթում»: