Ղրիմի պատվիրակությունը ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ
Երեկ` ապրիլի 3-ին Հայաստան է ժամանել Ղրիմի Հանրապետության կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորում էր ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանը եւ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները:
Այսօր Ղրիմի Հանրապետության պատվիրակությունը Հայկ Բաբուխանյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակի» զբոսայգի եւ ծաղիկներ դրեց Մայր Հայաստան հուշահամալիրի Անմար կրակի մոտ:
Պատվիրակության կազմում են Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը, Ղրիմի մշակույթի նախարար Տատյանա Մանեժինան, Ղրիմի էկոնոմիկայի փոխնախարար Անուշավան Աղաջանյանը, Ֆեոդոսիայի քաղխորհրդի նախագահ Վյաչեսլավ Մուսաեւը եւ այլ պաշտոնատար անձինք: