ԽՍՀՄ հավաքական - Աշխարհի հավաքական 3-3
Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի կապակցությամբ «Հանրապետական» մարզադաշտում հանդիպում են ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականները:
Հանդիպումը ակտիվ սկսեցին ավելի երիտասարդ Աշխարհի հավաքականի ֆուտբոլիստները: Նախ Անջելո դի Լիվիոյիփոխանցումից Իվան Սամորանոն գլխի հարվածով բացեց հաշիվը: Քիչ անց Ժան Պիեր Պապենը խփեց երկրորդ գոլը:
ԽՍՀՄ հավաքականը մի քանի փոխարինումներ կատարեց ու երեք Վալերիների՝ Գազաևի, Կարպինի ու Կեչինովի ջանքերով ակտիվացրեց խաղը: Հենց Գազաևն էլ գեղեցիկ կոմբինացիայից հետո խփեց առաջին պատասխան գնդակը: Այնուհետև Կեչինովի հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, և վրա հասածԽորեն Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Մի քանի րոպե անց Հովհաննիսյանը հիասքանչ փոխանցում կատարեց ու Կեչինովը գրավեց դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցեց: Այնուամենայնիվ, Իգոր Բելանովը կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ ու առաջ մղել ԽՍՀՄ հավաքականին: Իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Իվան Սամորանոն դի Լիվիոյի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց:
Երկրորդ կեսի սկզբում լեփ-լեցուն «Հանապետական» մարզադաշտի ծափահարությունների ներքո փոխարինվեց Խորեն Հովհաննիսյանը: Այս խաղակեսում թիմերը այդպես էլ չկարողացան գոլի հեղինակ դառնալ դարպասապահներ Օտար Գաբելիայի ու Ալեքսանդր ֆիլիմոնովի (ԽՍՀՄ) և Ստանիսլավ Չերչեսովի (Աշխարհի հավաքական) փայլուն խաղի շնորհիվ:
Արձանագրվեց ոչ-ոքի՝ 3-3 հաշվով: