Խստորեն դատապարտում եմ
ԱԺ Պատգամավոր, Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետեւյալ գրառումը:
Ցանկացած վիրավորանք անձի նկատմամբ անընդունելի է, անկախ նրանից թե դա ինչ տեսքով է արվում: Ինտերնետային տիրույթում իրեն լկտիություն թույլ տվողը միշտ պիտի իմանա, որ իր ազատությունը սահմանափակվում է ուրիշի հանդեպ հարգանքով, հակառակ պարագայում ցանկացած լկտիություն կարող է արժանանալ համաչափ պատասխանատվության:
Խստորեն դատապարտում եմ լրագրող, խմբագիր Գայանե Զարգարյանի նկատմամբ իրականացվող կեղծ օգտատիրոջ կողմից սկսված արշավը:
