Խուլ տարաձայնություններ Լոռու մարզում. Արթուր Նալբանդյանի շուրջ օղակը սեղմվո՞ւմ է...
ԱՍԵԿՈՍԵ
Թեեւ Լոռու մարզի ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանը այս օրերին ջանք ու եռանդ չի խնայում մարզում կայունություն հաստատելու ու ՀՀ Կառավարությանը իր աշխատանքի ցուցանիշները ի ցույց դնելու համար, այնուամենայնիվ, չար լեզուներն ասում են, որ Նալբանդյանից մարզում բոլորը չէ որ գոհ են ՝ նրա ապահոված ցուցանիշների ու աշխատանքների հետ կապված: Շրջանառվող լուրերի համաձայն, վերջին ժամանակներս մարզպետ Նալբանդյանից խուլ դժգոհություններ են նկատվում, թե' կրութության ոլորտի ներկայացուցիչների, թե՛ տեղական իշխանիկների կողմից, որոնցից շատերը նախ եւ առաջ դժգոհում են մարզպետի կողմից տարվող փոքր-ինչ խուճուճ քաղաքականության հետ կապված: Ճիշտ է, ՀՀԿ-ի թեւից որոշ կարկառուններ պահում են Նալբանդյանի "թիկունքը", բայց եւ նույն լուրերի համաձայն, Նալբանդյանի նկատմամաբ մարզի բնակչության ներկայիս վերաբերմունքը մտորելու տեղիք է տալիս: Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Նալբանդյանը այս օրերին առավել լարված հարաբերությունների մեջ է մարզի նախկին տեղական իշխանիկների հետ, որոնց նկատմամբ նա առավել կոշտ վերաբերմունք է սկսել դրսեւորել: Իսկ թե դեռ ինչ նոր անակնկալներ ու նոր ճեղքեր ի հայտ կգան հատկապես համայնքների խոշորացման գործընթացի բարդ ու դժվարին ճանապարհին կերեւա՝ առաջիկայում: