Խուլիգանություն եւ ապօրինի զենք. 33-ամյա Արային բերման են ենթարկել
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Չարենցի փողոցի 7 շենքի բնակարաններից մեկից հայտնաբերել եւ վարչություն բերման են ենթարկել 33-ամյա Արա Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի եւ 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքներով: