Խուզարկվել է նաև «Yerevan-today»-ի սեփականատիրոջ բնակարանը
Այս պահին «Yerevan-today» լրատվամիջոցում իրավապահների խուզարկությունները շարունակվում են։ Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ լրատվամիջոցի դուռը փակ է, ներսում քննչական գործողություններ են իրականացվում։
Թղթակցի փոխանցմամբ՝ մինչ լրատվամիջոցում խուզարկություններ իրականացնելը, իրավապահները խուզարկություններ են իրականացրել լրատվամիջոցի սեփականատիրոջ բնակարանում։