«Խղճուկ, վիժվածք, ստահակ և ոչնչություն» Հունան Պողոսյանը Պերմյակովի մասին. Հրապարակ
Երեկ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ասուլիս էր հրավիրել, որի նպատակն էր ծանոթացնել հանրությանը Գյումրիի սպանդի գործով նախաքննության ընթացքին: Բայց նոր տեղեկությունները քիչ էին, զեղումները՝ շատ: Հունան Պողոսյանը չժխտեց, որ նախաքննությունը քննարկում է տարածված վարկածը, թե սպանության մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Պերմյակովը միայնակ չի կատարել այն: Թե որքանով է հիմնավորված այս վարկածը, նա չասաց, ընդամենը հայտնելով, որ տարբեր վարկածներ են ստուգվում: Իսկ տեղեկությունը, որ դեպքի օրը 6 զինծառայող է փախել 102-րդ ռազմաբազայից, նա հերքեց: Թե ինչպես եղավ, որ մեր երեք տասնյակից ավելի ոստիկանները չկարողացան վնասազերծել Պերմյակովին, այլ միայն ռուսները դա արեցին, նա «պատվախնդիր» պատասխան տվեց. «Թող ոչ մեկին չթվա, թե որեւէ մեկը թերացել է: Պատվախնդրությունը մեր բոլոր աշխատակիցների մեջ կա»: Մեղադրյալ Պերմյակովին էլ բնութագրեց հետեւյալ կերպ. «Խղճուկ, վիժվածք, ստահակ եւ ոչնչություն»:
