Յարցեվի տարեցների տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել
ՌԴ-ում՝ Յարցեվի տարեցների ու հաշմանդամների տուն ինտերնատում տեղի է ունեցել կորոնավիրուսի բռնկում: Այս մասին հայտարարել է Սմոլենսկի նահանգի ղեկավարությունը:
Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուս է հատնաբերվել 120 մարդու մոտ: Ի սկզբանե կորոնավիրուս է հայտնաբերվել հաստատության 2 աշխատակցի մոտ, ինչից հետո թեստավորվել են բոլոր աշխատակիցներն ու խնամք ստացողները: Թեստը դրական է եղել 22 աշխատակցի, 94 տարեցի ու 4 կամավորի մոտ:
Այժմ տարեցների տանն աշխատում է անձնակազմի 27 անդամ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
