Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման Արմավիրում բողոքի ցույցի են դուրս եկել նաև երեխաներ
Արմավիրի «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Արմավիրում ևս տեղի են ունենում բողոքի ցույցեր ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Արմավիրի կենտրոնական՝ Հանրապետության պողոտայում երեկ բողոքի ցույցի են դուրս եկել 5-6 տարեկան 200-300 երեխաներ: Նրանք երթով շարժվել են մինչև քաղաքի կենտրոնական հրապարակ՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սակագնի ներկա գնի պահպանում:
Քաղաքային իշխանությունները ցուցարարներին պատասխանել են կենտրոնական փողոցի և հրապարակի լուսավորությունը անջատելով և երեխաներին մթության մեջ թողնելով:
