«Ընդդիմություն իշխանությանը, թե՞ թշնամի հեղափոխությանը». Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդդիմություն ունենում է իշխանությունը, դա և՛ օրինական է, և՛ օգտակար։ Իսկ հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունն ունենում է թշնամիներ։ Առանձնակի մտահոգված, սև լենտով, դուդուկ-դագաղ-քելեխ-էժան շիրմաքարի և այլ սգո ծառայությունների (հեռու բոլորիցս) ռեկլամ հիշեցնող պաստառներով սևուսուգ կապած քաղաքական ուժերի ընտրության հարցն է՝ լինել ընդդիմություն իշխանությանը, թե՞ թշնամի հեղափոխությանը։ Երկրորդի պարագայում ցավակցում եմ։ Բայց ոնց նայում եմ, երկրորդ տարբերակը ոմանց բեսամթ դզել ա։ Մի հատ էլ եմ ցավակցում։ Նեղանալ չկա»։
