Ընդդիմությունը հիմա էլ տասը մատնահետքի պահանջ է ներկայացրել
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԸՕ-ի նախագծի փակ
քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը որպես կրկնակի քվեարկությունները բացառելու
միջոց առաջարկել է, որ վերցվեն ոչ թե մարդկանց մեկ մատի, այլ բոլոր 10
մատների մատնահետքերը, որը վերցնելու համար պետք է ստեղծել շրջիկ խումբ,
ապա դրանք ներառել մատնահետքերի բազա։
Նշենք, որ այսօր պատգամավորներին կներկայացվի ԸՕ-ի վերջնական տարբերակը,
որը մայիսի 10-ին կներկայացվի ԱԺ հաստատմանը։ Ընդդիմությունը այս անգամ էլ
է հայտարարելու, որ բավարարված չէ ներկայացված տարբերակից, բայց այդ
չբավարարվածությունը հիմա այնքան անհեթեթ է, որ որեւէ մեկն այլեւս չի կարող
դրան լուրջ վերաբերվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
